Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

1. Հայացք Չինաստանին 6 կողմից

1. Հայացք Չինաստանին 6 կողմից
27.11.2017 | 23:41

Տերությունների փոխհարաբերությունները, պետությունների կապերը հարևանների հետ նրա միջազգային հարաբերությունների հիմքն են: Բոլոր երկրներում պատմական հիշողության և ժամանակակից իրական կապերի ներգործությամբ արտաքին քաղաքականությունը և ռազմավարական նպատակները փոխկապակցված են ու շաղկապված միջազգային ասպարեզում և ձևավորում են խոշորամասշտաբ հարաբերությունների բարդ ցանցը, ինչպես կենաց ծառի ճյուղերը:


Նոյեմբերի 4-ին «Երկխոսություն աշխարհի հետ 2017» միջազգային համաժողովում, որ կազմակերպել էր Phoenix New Media-ն, Phoenix New Media միջազգային վերլուծական կենտրոնն առաջին անգամ ներկայացրեց երկրների փոխհարաբերությունների «ծագումնաբանական հարաբերությունների» ռազմավարական սխեման: Չափազանց պարզ մոդել` միջազգային հարաբերությունների ասպարեզում 6 հայտնի հետազոտողների վերլուծության ուղեկցությամբ, արտացոլում են համաշխարհային գերտերությունների արտաքին ռազմավարությունը և տարածաշրջանային անվտանգության վիճակը այս պահին, կառավարման, անվտանգության, տնտեսության խնդիրները թեժ կետերում, օգնում են հասկանալ փոփոխվող Չինաստանն ու աշխարհը: Սխեման բաժանվում է 6 մասի` ընդգրկելով 6 հիմնական տերություններն ու տարածաշրջանները:
ԱՄՆ-ը միջազգային հարաբերությունների սխեմայում
Թրամփի իշխանության գալու պահից «ԱՄՆ-ի գերակայությունը» դարձել է ԱՄՆ-ի դիվանագիտական քաղաքականությունն ու նպատակը: Երբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի տարաձայնությունները ուժեղացել են, ԱՄՆ-ը և ՌԴ-ն շարունակում են մրցակցել և կոնֆլիկտի մեջ են: Հյուսիսամերիկյան գոտու ազատ առևտրի, միգրանտների ու փախստականների խնդրի վերանայումը դարձավ հիմնական գործոնը, որ ազդում է ԱՄՆ-ի ու հարևան երկրների վրա: ԱՄՆ-ը շարունակում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապահավասարակշռման մարտավարությունը, որ ժառանգել է Օբամայից և մշտապես խառնվում է ասիական երկրների գործերին: Առևտրական վեճերը Չինաստանի հետ նույնպես շատացել են: Հայացք ԱՄՆ-ից Չինաստանին` Չժոու Էնլայի անվան պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Չժան Ժույչժուանը կարծում է, որ թեպետ Թրամփի կառավարման շրջանում արտաքին քաղաքականությունն ու նրա նպատակները գերակա են ԱՄՆ-ի համար, սակայն այդ կարգախոսը դատարկ խոսք է, դժվար է կոնկրետացնել ու գործնականում կիրառել: Իրականում դա ամերիկյան մեկուսացվածությունն է` հավելած ունիլատերալիզմը: ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում հստակ ռազմավարության բացակայությունը ԱՄՆ կառավարության կողմից հանգեցրել է նրան, որ Չինաստանը աստիճանաբար ստանձնում է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ղեկավարությունը:
Ռուսաստանը միջազգային հարաբերությունների սխեմայում
Ռուսաստանը առաջվա նման օգտագործում է «երկգլխանի արծվի» ռազմավարությունը իր արտաքին քաղաքականության հիմքում և եռանդուն առաջ է մղում ԵԱՏՄ-ին: Դեռ գործում են ՌԴ-ի և Եվրոպայի փոխադարձ պատժամիջոցները: Թրամփի իշխանության գալով ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հույս հայտնվեց, բայց գործընթացը չափազանց դանդաղ է: Ռուսաստանի ու Չինաստանի կապերն առաջվա պես ամուր են: Ապագայում աստիճանաբար կհամադրվեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և ԵԱՏՄ նախագծերը: Ռուսաստանը նաև մեծացրել է իր միջամտությունը Մերձավոր Արևելքում և ամրապնդել է ռազմական ներկայությունն ու քաղաքական միջնորդությունը տարածաշրջանում: Հայացք Ռուսաստանից Չինաստանին` Ցինխուա համալսարանի պրոֆեսոր Վու Դախուեյը կարծում է, որ հիմա Ռուսաստանը մղում է ԱՊՀ երկրներին անվտանգության ոլորտում ինտեգրման` շեշտը դնելով հարևանների կողմից սպառնալիքների վրա: ՈՒկրաինական հարցում Ռուսաստանը ստեղծել է ռազմական պաշտպանության ուժեղ, հատուկ գոտի: Սկզբում Թրամփը հույս ուներ վերականգնել երկու երկրների հարաբերությունները, բայց նա կաշկանդված է երկու համակարգերով: ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների ապագան մնում է անորոշ: ԵՄ քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ կախված է ԱՄՆ քաղաքականությունից: Ռուսական դիվանագիտությունը միշտ ձգտել է հակաարևմտյան ալյանս ստեղծել: Չինաստանը չի ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ Արևմուտքի դեմ աշխարհաքաղաքական դաշինքի ստեղծման մեջ, այդ պատճառով Չինաստանն ու Ռուսաստանը վարում են հարաբերություններ, որոնցից ոչ մի կողմը վնասներ չի կրում և երկուսի համար էլ դա շահավետ է:
Եվրոպան միջազգային հարաբերությունների սխեմայում
2016-ի հունիսին պաշտոնապես հրապարակվեց «ԵՄ-ի գլոբալ մարտավարությունը արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության մեջ»: ԵՄ նոր մարտավարությունը նախկինի պես մնում է գլոբալ: Ճգնաժամային հարվածների շարքից հետո գլխավոր նպատակը, որի մեջ ԵՄ-ն պատրաստվում է ներդնել նոր «ռազմավարությունը», «ալյանսի միջազգային ներկայությունը ցույց տալուց» փոխվել է «արտաքին անվտանգության ասպարեզում կոնսենսուսը ցույց տալու»: Թրամփի իշխանության գալուց հետո ուժեղացել են տարաձայնությունները ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև: Եվրոպան ու Ռուսաստանը աստիճանաբար մերձենում են, բայց շարունակում են գործել փոխադարձ պատժամիջոցները: Այդ պայմաններում ի հայտ են գալիս նոր հնարավորություններ Չինաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների զարգացման համար: Սակայն Եվրոպայի գործակցությունը Չինաստանի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում առաջվա պես կասկածներ է հարուցում: Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու բանակցությունները փակուղի են մտել, արգելակվել են Թուրքիայի հետ բանակցությունները: Դա մարտահրավեր է Եվրոպայի ինտեգրման գործընթացին:
Հայացք Եվրոպայից Չինաստանին` Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտին կից ԵՄ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ցույ Խունցզյանը կարծում է, որ իրավիճակը Եվրոպայում նախկին «միավորումից» անցնում է «բաժանման», և այդ միտումը ապագայում էլ կպահպանվի: Եվրոպայի հետ գործակցության մեջ Չինաստանը պետք է ճանաչի «երրորդ կողմի» դիրքորոշումը, որ Եվրոպան ունի միջազգային ասպարեզում և աջակցի երկկողմ հարաբերությունների զարգացմանը` կարևոր չէ տնտեսության, առևտրի, տարածաշրջանային անվտանգության հարցերում` Չինաստանը և ԵՄ-ն պետք է միասին նպաստեն աշխարհում կայունությանը:
ՖԵՆԻՔՍ, Չինաստան

(շարունակել)


Հ.Գ. Ժամանակակից Չինաստանում հարյուրավոր պատմություններ կան Չինական մեծ պարսպի շինարարության, սկզբի, ընթացքի, նպատակի, շինարարների ու իշխանների մասին: Պատմությունների կեսից ավելին պնդում է, որ Չինական մեծ պարիսպը պաշտպանության համար էր, բայց կան պատմություններ, որ հավաստում են` Չինական մեծ պարիսպը նպատակ ուներ համախմբել չինացիներին ու Չինաստանը միավորել: Իսկ դա ավելի կարևոր ու հիմնավոր է` քան որևէ պատ, անգամ Չինական մեծ պարիսպը: 21-րդ դարում Չինաստանը նորից է սկսել կառուցել Չինական մեծ պարիսպը` այս անգամ քաղաքական ու տնտեսական` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տեսքով: Եվ նպատակը իր շուրջբոլորն ու աշխարհում խաղաղության ու կայունության հաստատումն է` չինական ազդեցության տարածումով: Բայց ոչ պատերազմով, ոչ քաղաքական գործերին միջամտությամբ, սա փափուկ ուժի կիրառման դասական օրինակ է` տնտեսությամբ ազդել պետության քաղաքականության վրա: Սա մեկ-երկու-երեք տասնամյակի խնդիր չէ` քաղաքականություն է, որ իրականացվելու է 21 -րդ դարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ